«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ՝ նրանից հետաքրքրվելով, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո Հայաստանում արտաքին քաղաքականություն է փոխվել:
«Այո, ես հանդիպել եմ նրան: Չեմ կարող ասել, որ հաճախ, սակայն ոչ մեկ անգամ, եւ ուրախ եմ, որ այդպիսի հնարավորություն ունեմ,- պատասխանեց դեսպանը՝ հավելելով,- Ես կարող եմ ասել, որ նա բավականին լավ հարաբերություններ է հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Դուք գիտեք, որ նրանք արդեն մի քանի անգամ հանդիպել են, եւ ես կարծում եմ, որ դա շատ կարեւոր է եւ վկայում է այն մասին, որ մեր հարաբերությունները շարունակում են զարգանալ»: Մեր ճշտող հարցին` այսինքն` Դուք կարծում եք, որ երկու երկրների հարաբերություններից զատ նաեւ երկու երկրների ղեկավարների՞ մոտ կան հարաբերություններ, դեսպանը պատասխանեց. «Ես փաստում եմ, որ իսկապես նրանց միջեւ երկխոսությունը հաստատված է, եւ դա շատ կարեւոր է»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: