«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային համարում կարդում ենք.
Երեկ տեղի ունեցավ «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների» նախագծի շնորհանդեսը։ Կուսակցությունը ցանկանում է այն բարելավելուց հետո, հիմք դարձնել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ՀՅԴ նախընտրական պլատֆորմի համար:
Նշենք, որ շնորհանդեսին հրավիրված էին ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի անդամները, նախարարներ, ԱԺ պատգամավորներ, պետական այլ պաշտոնյաներ, փորձագետներ, ՀԿ ոլորտից ներկայացուցիչներ: Սակայն հետաքրքիր էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ «Ելք» դաշինքի մաս կազմող մյուս ուժերի ներկայացուցիչներից ոչ ոք ներկա չէր շնորհանդեսին, իսկ ահա «Ծառուկյան» դաշինքից ներկա էր Վահե Էնֆիաջյանը: Հ
ՅԴ-ի եւ Նիկոլ Փաշինյանի թիմի միջեւ լարվածության մասին խոսակցություններն ակտիվացան հատկապես Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեմ նրանց ներկայացուցիչների հայտարարություններից հետո եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, թե համապատասխան հետևություններ կարվեն: Երեկվա իրավկիճակը թերևս առաջին հետևությունն էր»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա էլեկտրոնային համարում :