Դալմայի այգեգործներն ահազանգել են, որ քանդվում է պատմական շինություններից մեկը՝ 16-18-րդ դարերի հնձանը:
«Ինչ-որ մի պաշտոնյա որոշել է, որ այդ հնձանները չեն կարող համարվել պատմական հուշարձաններ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
Նա նաև նշել է, որ պետք է անպայման հասկանալ, թե շինթույլտվության ծրագրի հաստատման մեջ որքանո՞վ է հիմնավորված ներկայացվել՝ ինչ տարածքի վրա և ինչ նպատակներով է իրականացվում շինարարությունը: