Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ԶԼՄ-ներում տարածված Նախիջևանը և Քուր-Արաքսյան խառնարանը Հայաստանին վերադարձնելու մասին իրեն վերագրված խոսքերը ապատեղեկատվություն են: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։
Նա նշել է, որ և նախագահության տարիներին, և դրանից հետո իր դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել՝ սահմանների փոփոխությունն անընդունելի է:
Սահակաշվիլին հայտարարել է, որ հակամարտությունները լուծման մեկ տարբերակ ունեն՝ Հարավային Օսիան ու Աբխազիան պետք է վերադարձվեն Վրաստանին, իսկ Արցախը՝ Ադրբեջանին:
Սաակաշվիլին նաև հավելել է, որ Ալիևին համարում է եղբայր, իսկ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է: