Ռուսաստանցի միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկ Կարապետյանը, ով, ըստ ֆրանսիական «Institut Choiseul» վերլուծական կենտրոնի՝ հայտնվել է Ռուսաստանի 100 երիտասարդ տնտեսական առաջնորդների ցուցակում, Ֆրանսիայի իշխանությունների հրավերով այցելել է Փարիզ:
Այցելության նպատակն է՝ Ռուսաստանի երիտասարդ առաջնորդների մասնակցությունը ծրագրում, որն ուղղված է փորձի փոխանակմանն ու ռուս-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդմանը:
Տաթևիկ Կարապետյանը և մյուս մասնակիցները հանդիպել են Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի նախագահ Ռիշար Ֆեռանի և ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: