Ռուս հայտնի մոդել Վիկտորյա Լոպիրյովան օրինականացրել է իր հարաբերությունները' ամուսնանալով «Տաշիր գրուպի» միլիարդատեր սեփականատեր Սամվել Կարապետյանի նախկին փեսայի՝ Իգոր Բուլատովի հետ։
Մոդելի խոսքով՝ հարսանեկան արարողությունը եղել է բավականին գեղեցիկ ու համեստ՝ զույգի հարազատների ու մոտ ընկերների մասնակցությամբ: «Այս պահին անմոռանալի հարսանեկան երեկո կազմակերպելու համար ես ուժ չունեմ»,- ասել է Լոպիրյովան։
Հիշեցնենք, որ 2019թ․ փետրվարին ծնվել է զույգի որդին՝ Մարկ-Լեոնելը, ում անվանակոչել են «Բարսելոնայի» ու «Արգենտինայի» ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լեոնել Մեսիի պատվին։