Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 21-ին ժամանեցին Հռոմ: «Չամպինո» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորեց Իտալիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ստեֆանո Ձանինին և Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը:
Հռոմում ՀՀ վարչապետը կայցելի Իտալիա Սենատ, որտեղ կհանդիպի Սենատի նախագահ Մարիա Էլիբետա Կազելատիին:
Հաջորդ օրը' նոյեմբերի 22-ին, Նիկոլ Փաշինյանը կայցելի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության և տնտեսական զարգացման նախարարություններին կից Իտալիայի արտաքին ինստիտուտ(ICE), որտեղ կհանդիպի ICE նախագահ Կառլո Ֆեռռոյի հետ:
Նախատեսվում է, որ վարչապետը հարցազրույց կտա իտալական «Corriere della Sera» օրաթերթին:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կմեկնեն Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ կոթողիկե եկեղեցի և Լևոնյան վարժարան, որտեղ նրանց կդիմավորեն Հայաստանի,Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Տեր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը և Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը:
ՀՀ վարչապետը այցելելու է նաև Կիջի պալատ, որտեղ առանձնազրույց է ունենալու Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ:
ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Իտալիա մեկնարկել է նոյեմբերի 20-ին՝ Վենետիկից: Այնուհետև Փաշինյանը մեկնել էր Միլան, որտեղ ունեցել էր մի շարք հանդիպումներ: