The Donkey Sanctuary կազմակերպության հետազոտությունն ապացուցում է, որ առաջիկայում մեր մոլորակին սպառնում է ավանակների զանգվածային ոչնչացում, քանի որ Չինաստանն սկսել է մեծ չափով ավանակի կաշի ներկրել, որտեղ այն կիրառվում է ավանդական բժշկության մեջ:
Ըստ կենդանասերների՝ էցզյաոի պահանջարկն այնքան է մեծանում, որ տարեկան այդ նպատակով սպանվում է 4,8 միլիոն ավանակ, ինչը նրանց ընդհանուր պոպոլյացիայի 10%-ն է:
Հրապարակման մեջ ասվում է. «Այս հուսալի, աշխատասեր, խելացի կենդանիները տասնամյակներ շարունակ սարսափելի տառապանքների են ենթարկվում իրենց կաշվի համար: Հենց Չինաստանում ավանակների պոպոլյացիան կրճատվել է 76%-ով: Ըստ փորձագետների՝ համաշխարհային պոպոլյացիային սպառնում է միևնույն ճակատագիրը: