«15 բնապահպան դատի են տվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, նրանք պահանջում են, որպեսզի փոխվարչապետը հերքի զրպարտություն համարվող խոսքերը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց բնապահպանների փաստաբան Գուրգեն Թորոսյանը:
«Բնապահպանները ներկայացել են զրպարտություն համարվող տեղեկատվության հերքման պահանջով: Փոխվարչապետը հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ակտիվիստները ֆինանսավորվում են հանքարդյունաբերողների կողմից: Այդ տեղեկությունը հերքելու համար դիմել ենք դատարան՝ պահանջելով զրպարտության հերքում»,- ասաց փաստաբանը:
Թորոսյանը նշեց, որ այս պահին փոխհատուցման համար չեն դիմել, բայց հետագայում հնարավոր է դիմեն. «Գործը մակագրված է Դանիել Մխեյանին: Վարույթի որոշում, դեռևս չկա»:
Բնապահպանների թվում են՝ Թեհմինե Ենոքյանը, Անի Խաչատրյանը, Բորիս Խաչատրյանը, Լեւոն Գալստյանը, Աննա Շահնազարյանը, Արկադի Գրիգորյանը և ուրիշներ: