ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն օրեր առաջ 168.am-ի «Pressing» հաղորդաշարի ժամանակ հայտարարեց, որ «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի անվտանգության համար վտանգ է ներկայացնում:
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում Բաթոյանը, մեկնաբանելով Վանեցյանի հայտարարությունը, նշեց, որ համաձայն չէ Վանեցյանի հետ. «Ոչ, իհարկե, ես չեմ կարծում, ես վստահ եմ, որ այդ գրասենյակը վտանգ չի ներկայացնում»: