Ռոբերտ Քոչարյանի' կալանքի տակ գտնվելը չի խոչընդոտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին։ Այդ մասին Բիշքեկում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Վերջին այցի ժամանակ Պուտինը հանդիպել էր Քոչարյանի տիկնոջը' Բելլա Քոչարյանին։ Նրանք կապը պահպանում են։ Պուտինն ու Քոչարյանն ընկերական հարաբերություններ ունեն»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Ըստ աղբյուրի՝ Պեսկովը չի մեկնաբանել Քոչարյանին կալանավորելու փաստը, միայն նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բավական ժամանակ է անցել, և հայ-ռուսական հարաբերություններում դադարը լրացվել է, և որ Նիկոլ Փաշինյանը հաճախ է շփվում ՌԴ նախագահի հետ։
«Փաշինյանն ու Պուտինն աշխատանքային կառուցողական հարաբերություններ են ստեղծել։ Այդ հարաբերությունները հիանալիորեն զարգանում են, ինչպես և դա պետք է լիներ մեր երկու երկրների միջև»,–ասել է Պեսկովը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրի կայքում։