Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Շիրակի ու Կոտայքի մարզերում տեղում է ձյուն: Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։