Թալինի, Արթիկի, Ապարանի, Սևանի, տարածաշրջաններում և Մեղրիի լեռնանցքում դեկտեմբերի 13-ի ժամը 14։35-ի դրությամբ, ձյուն է տեղում։

Ինչպես հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, Ստեփանավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր, իսկ Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում տեսանելիությունը 50-80 մետր է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: