Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը նախ՝ իր ֆեյսբուքյան էջում, ապա՝ նաև հրավիրած ասուլիսի ընթացքում հրապարակեց նվիրատուների ցանկը, որոնց թվում էր նաև «Ալեքս Հոլդինգ»-ը:
«Այս պահի դրությամբ նվիրատու կազմակերպություններն ու անհատներն են. Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան (2 հատ Mercedes Benz Sprinter Chassis 516 ֆուրգոն), «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ (10 հատ աղբատար MK-1541-14, ԳԱԶ), 2 հատ աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48, 2 հատ KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50): Մեկ աղբատար ԿամԱԶ 65115-773962-50 է նվիրել նաև Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը։ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն նվիրել է 3 հատ բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69, «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ-ն՝ 1 հատ ԿամԱԶ 65115-773962-50»,-գրել էր Հակոբ Կարապետյանը:
Մեր տեղեկություններով՝ 20 «Կամազ» ավտոմեքենա է նվիրել նաև Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը՝ իր Պուշկին-Տերյան խաչմերուկում կառուցվող հյուրանոցի հարկերի ավելացման շինթույլտվության դիմաց: