Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 1-ին, ժամը 17։44-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սուրբ Հովհաննես սրբավայրի մոտակայքում քաղաքացիները մթության պատճառով մոլորվել են:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սուրբ Հովհաննես սրբավայրում քաղաքացիները մթության պատճառով չեն կարողանում իջնել:
Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռից քաղաքացիներին՝ 36-ամյա Արմեն, 9-ամյա Վաղարշ եւ 4-ամյա Ռուզաննա Բ.-երին, 36-ամյա Գոհար Գ.-ին մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային։ Քաղաքացիները տեղափոխվել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետեւ մեկնել Երեւան։
Փրկարարները հանդիպել են մոլորված մյուս քաղաքացիներին՝ 22-ամյա Ղարիբ Ս.-ին, 83-ամյա Եղսիկ Բ.-ին եւ փրկարարական ավտոմեքենայով մոտեցրել իրենց ավտոմեքենային։