ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր մեկնարկելուց քիչ անց ընդմիջվեց․ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ինքնազգացողությունը վատացավ։
Դատավոր Աննա Դանիբեկյանն առաջարկեց շտապօգնություն հրավիրել, սակայն Պողոսյանն ասաց, որ դրա անհրաժեշտությունը չկա, սակայն նրան թևանցուկ դուրս բերեցին դատարանի դահլիճից։
Նշենք, որ փաստաբանն այդ պահին միջնորդություն էր ներկայացնում։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր «Մարտի 1»-ի գործի առանձնացված մասով դատական հերթական նիստը: