ՀՖՖ նոր նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունների վերաբերյալ «Նոա»-ն հանդես է եկել հայտարարությամբ.
«Դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նոր նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունների կապակցությամբ հայտնում ենք հետևյալ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ դիրքորոշումը․ «Նոա» ՖԱ-ն չի առաջադրելու սեփական թեկնածու ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Գործկոմի անդամի մեր թեկնածուն ակումբի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանն է։
Մենք հետևելու ենք ՀՖՖ նոր նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացին և, ելնելով նրանց առաջարկած ծրագրերից, որոշում կկայացնենք ընտրությունների նախաշեմին»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։