Խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անց իշխանությունները ամենաբարձր մակարդակով հայտարարում են քաղաքացիների սոցիալական վիճակները կտրուկ բարելավելու մասին, սակայն, երբ համեմատում ենք այն, թե ինչ կտրուկ է բարելավվել Նոր Հայաստանում որոշ պաշտոնյաների սոցիալական վիճակը, հասկանում ես, որ այդ ֆոնին, հպարտ քաղաքացիների 1000 դրամով բարձրացված թոշակները ու նպաստները, պարզապես թավշյա ծաղրանք են:
Եվ այսպես, ինչ են հայտարարագրել իրենց տարեկան հայտարարագրերում հայրենի երեսփոխանները և ինչն էլ ավելի կարևոր է ՝ ինչպես է փոխվել նրանց սոցիալ-ֆինանսական վիճակը մեկ տարվա ընթացքում:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը տարեկան հայտարարագրում նշել է 12 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ RANGE ROVER EVOQUE ավտոմեքենան, ինչպես նաև 11,500.00 ԱՄՆ դոլար արժողությամբ MITSUBISHI ASX 2.0 GAS ավտոմեքենան, որը հարկային տարվա վերջում այլևս առկա չէր: Սիմոնյանը հայտարարագրել է 2,200,000.00 ՀՀ դրամ և 6,250.00 ԱՄՆ դոլար: Նրա եկամուտները հարկային տարում կազմել են 4,743,430.00 ՀՀ դրամ: Պաշտոնը ստանձնելու պահի դրությամբ Սիմոնյանը հայտարարագրել էր 16,200.00 ԱՄՆ դոլաև և 2,000,000.00 մլդ դրամ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է 8000.00 ԱՄՆ դոլարի և 3100000.00 ՀՀ դրամի արժեթղթեր: 1,500,000.00 ՀՀ դրամի, 2,500.00 ԱՄՆ դոլարի, 1,000.00 եվրոյի դրամական միջոցներ:
Արեն Մկրտչյանը պաշտոնը ստանձնելու պահին ներկայացրել էր բառի բուն իմաստով դատարկ հայտարարագիր: Մեկ տարի անց այդ հայտարարագրում, արդեն իսկ, նշմարվում էին լուրջ տեղաշարժեր, օրինակ, Մկրչյանը զրոյից մեկ տարվա ընթացքում վաստակել է 1,900,000.00 ՀՀ դրամ և 1,640.00 ԱՄՆ դոլար: Հարկային տարում նրա եկամուտները կազմել են 6,389,488.00 ՀՀ դրամ:
Արմեն Փամբուխչյանը պաշտոնը ստանձնելիս' հայտարարագրել էր 3,948,000.00 դրամի եկամուտ, տարվա ավարտին այդ թիվը կազմում էր 11,082,511.00 ՀՀ դրամ:
Բաբկեն Թունյանը հայտարարագրել է MERCEDES-BENZ 320 E ավտոմեքենա, բնակարան, 10000.00 ՀՀ դրամի բաժնեմաս, 1,500,000.00 ՀՀ դրամի և 3,000.00 ԱՄՆ դոլարի դրամական միջոցներ:
Անչափ համեստ է Լենա Նազարյանի տարեկան հայտարարագիրը, ընդամենը 6,537,640.00 ՀՀ դրամի տարեկան եկամուտ, ինչը փոքր-ինչ տարակուսելի է, հաշվի առնելով' վերջինիս նախորդ տարվա հայտարարագիրը, որտեղ որպես տարեկան եկամուտ, նշվում էր 28,192,000.00 ՀՀ դրամ:
Լիլիթ Մակունցը հայտարարագրել է 1,200,000.00 ՀՀ դրամի դրամական միջոցներ, իսկ հարկային տարվա ավարտին նրա եկամուտները կազմել են 4,413,060.00 ՀՀ դրամ:
Կարելի է ենթադրել, որ այս հայտարարագրերում ներառված չեն պատգամավորների ստացած ճոխ պարգևատրումները, թե ինչու ներառված չեն՝ այլ հարց է, սակայն պետք է փաստել, որ «քյասիբ հեղափոխականների» իմիջի ներքո խորհրդարան մտած թիմը այսօր, բնավ էլ քյասիբ չէ, թերևս շուտով կասկածի տակ կառնվի նաև վերջիններիս հեղափոխական լինել-չլինելու հարցը…