ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Հայաստանի ու Արցախի պատկերացումները նույնական են:

Այս մասին Փաշինյանը նշեց դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Կարծում եմ, որ մենք մեկուկես տարվա ընթացքում լուծել ենք մեր առաջ դրված խնդիրը՝ ձևակերպել ենք Հայաստանի և Արցախի նոր ասելիքը Լեռնային Ղարաբաղի հարցում, արձանագրել ենք, որ ՀՀ և ԼՂ կառավարությունների և ժողովուրդների պատկերացումները ԼՂ հակամարտության հարցի կարգավորման շուրջ նույնական են, և մեր ասելիքն ավելի լսելի ու հասկանալի է դարձել միջազգային հանրության կողմից»,- ասաց Փաշինյանը: