Իռլանդիան վավերացրել է Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Ինչպես փոխանցում է Dfa.ie-ն, ողջունելով վավերացումը՝ Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Սայմոն Քովենին նշել է, որ համաձայնագիրը նպաստելու է Հայաստանի ու ԵՄ անդամ երկրների միջև հարաբերությունների խորացմանը։
Նա ավելացրել է, որ ԵՄ գծով գործընկերների հետ միասին Իռլանդիան ոգևորված էր Հայաստանում 2018 թվականի գարնան խաղաղ ժողովրդավարական նվաճումներով և շարունակելու է խրախուսել ու աջակցել Հայաստանի տպավորիչ ջանքերը բարեփոխումների իրականացման հարցում: