ՀՀ ֆինանսերի նախարար Ատոմ Ջանջուղազյանը դեմ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացրած համապարփակ առողջապահական ծրագրին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Ջանջուղազյանը։
Նա նշեց, որ տեսնում է հարցի համակողմանի քննարկման, առողջության ապահովագրության համար նաև այլընտրանքային տարբերակի քննարկման կարիք։
«Մենք աշխատում ենք կտրուկ չլինել մեր տեսակետների մեջ: Համարում ենք, որ ցանկացած տեսակետ գոյության իրավունք ունի: Բայց առաջարկում ենք հավասարակշռված մոտեցումներով առաջ գնալ: Մենք հայտարարել ենք երկրի մրցունակության բարձրացման մասին: Ուղղակի հարկերի դրույքաչափերի նվազեցման, հարկերի բեռի նվազեցման հայեցակարգը հիմնված է այն տրամաբանության վրա, որ տնտեսավարողների համար լրացուցիչ հնարավորություն ընձեռվի և տնտեսավարողները կարողանան ազատված միջոցներով ներդրումներ կատարել, նոր պոտենցիալ ձևավորել»։
Նախարարի կարծիքով՝ այս տարբերակով՝ մի կողմից հարկային օրենսգրքով ուղղակի հարկերի բեռն է նվազեցվում, մյուս կողմից, լրացուցիչ բեռ է ավելացվում: