Ճապոնիայի Օսակա քաղաքում կայացել է Սանտա Քլաուզների 11-րդ ամենամյա բարեգործական վազքը՝ Osaka Great Santa Run-ը: Այս տարի փողոց է դուրս եկել գրեթե 5 հազար մարդ: Ինչպես վկայում են ականատեսները, իրադարձությունն ավելի շուտ նման է զբոսանքի, քանի որ մեծամասնությունը գալիս է ընտանիքներով, երեխաներով, ընտանի կենդանիներով, և նրանք պարզապես քայլում են, զվարճանում: Պարգևատրումը ևս խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ միջոցառման նպատակը նահանգի 11 հիվանդանցների ծանր հիվանդ երեխաների համար գումար հավաքելն է:
Միջոցառմանը մասնակցելու համար պետք է գնել տոմս, որը արժեքը տատանվում է տարիքից կախված: