Վրաստանում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Վրաստանի Կանանց միջազգային ասոցիացիայի կողմից Թբիլիսիի «Շերատոն Մետեխի» հյուրանոցի նախասրահում նոյեմբերի 29-ին կազմակերպված «Ամանորյա տարեկան ձմեռային տոնավաճառ 2014» բարեգործական հերթական միջոցառմանը: Ձեռնարկին մասնակցել են Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունները, տարբեր տեղական կազմակերպություններ, բազմաթիվ հյուրեր:
Բարեգործական նպատակներով անցկացվող միջոցառմանը հայկական տաղավարում ներկայացվել են ազգային հուշանվերներ և զարդեր, ձեռքի աշխատանքներ, հայկական արտադրության ապրանքներ և խոհանոցի նմուշներ: Վաճառքից առաջացած միջոցները դեսպանությունը տրամադրելու է Վրաստանի Կանանց միջազգային ասոցացիայի կողմից այս տարվա համար սահմանված բարեգործական նախաձեռնությանը: