ԱՄՆ Ջորջիա նահանգի Չեմբլի քաղաքում տուն թափանցած ավազակին դիմավորել է մերկ տանտիրուհին: Դեպքը տեսագրվել է: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
29-ամյա մոդել Դենի Բենքսը արթնացել է շան հաչոցներից. «Իմ բնակարանը փոքր է: Ես ձայներ լսեցի և գնացի տեսնելու, թե ինչ է կատարվում»,- պատմում է նա,- «Այո՛, ես մերկ էի քնած, բայց դրա մեջ տարօրինակ ոչինչ չեմ տեսնում»:
Մոդելը մտել է հյուրասենյակ և այնտեղ հայտնաբերել իր տուն թափանցած զինված ավազակին, ով զենքի գործադրմամբ ստիպել է նրան բացել սեյֆը, սակայն պարզվել է, որ այնտեղ ոչինչ չկա: Այդ ժամանակ, տեսնելով, որ գողանալու ոչինչ չկա, ավազակը դատարկ ձեռքերով փախել է բնակարանից:
Բենքսը ոստիկանություն է կանչել և պատմել եղելությունը: Նա նաև նշել է, թե գիտի՝ ովքեր են կանգնած դրա ետևում, բայց անուններ չի տա, սակայն վստահ է՝ ոստիկանությունն ամեն ինչ կպարզի: