Բրազիլիայի հարավարևելյան Մինաս Ժերայս նահանգի մայրաքաղաք Բելու Հորիզոնտիի քաղաքապետարանը բնապահպանական ակցիա է իրականացրել, որի շրջանակում բնակիչներին ավելի քան երկու հազար զատիկներ են բաժանվել: Քաղաքային իշխանությունների մտահղացմամբ, այս միջատները պետք է օգնեն կանաչ տարածքների վնասատուների դեմ պայքարին, հայտնում է G1 պորտալը:
Միջոցառման շրջանակում, որը նվիրված էր մեգապոլիսի 122-րդ տարեդարձին, քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցներն անցորդներին պլաստմասե տարաներով զատիկներ են հանձնել՝ հուսալով, որ մարդիկ միջատներին բաց կթողնեն իրենց տների մոտակայքում, և այդպիսով կընդլայնեն ակցիայի շրջանակները: Անհատների մի մասին ազատ են արձակել կենտրոնական փողոցներից մեկում, որտեղ բազմաթիվ ֆիկուսներ են աճում: Հենց դրանք են ավելի շատ տուժել 2013-ին սպիտակաթևերի ներխուժումից, որոնք վտանգավոր վնասատուներ են բույսերի համար, հիշեցնում է պորտալը:
Բելու Հորիզոնտին, որը ժամանակին կանաչ տարածքների առատության պատճառով «քաղաք-պարտեզ» էին անվանում, վերջին տարիներին բախվել է հասուն ծառերի թվի կտրուկ կրճատման խնդրին, նշում է պորտալը: Մեգապոլիսը, որն ավելի քան 5000 բնակիչ ունի, 2018-ին ավելի քան 10 հազար ծառ է կորցրել, իսկ 2019-ի առաջին 10 ամիսներին՝ ևս 9 հազար: Փոխարենը, իշխանություններն ավելի քան 80 հազար տնկի են տնկել: