ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի հետ:

Լուսանկարն արվել է «Դոհա ֆորումի» բացման ժամանակ, որին մասնակցելու հրավեր Արմեն Սարգսյանը ստացել էր Քաթարի պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի կողմից: