Միացյալ Նահանգների բնակչուհին 9 օր անց ծննդաբերել է այն բանից հետո, երբ իմացել է իր հղիության մասին: Այս մասին հաղորդել է FOX13 Memphis տեղեկատվական պորտալը:
Նոյեմբերի 23-ին Լորեն Չալքը պարզել է, որ գտնվում է հղիության 9-րդ ամսում, իսկ դեկտեմբերի 2-ին որդի է ունեցել, որին Ուայեթ են անվանել: Ամերիկուհին խոստովանել է, որ երկու անհաջող հղիությունից հետո այլևս մայրանալու հույս չի ունեցել:
Նրա խոսքերով, դեռահասության տարիներին բժիշկները նրա մոտ ձվարանների պոլիկիստոզային համախտանիշ են ախտորոշել: Հիվանդության պատճառով, որի ընթացքում խանգարվում է դաշտանային ցիկլը, նրա հղիանալու հավանականությունը շատ փոքր է եղել:
«Ես չգիտեմ, կարո՞ղ եմ ինչ-որ մեկին այնքան ուժգին սիրել, ինչպես սիրում եմ Ուայեթին: Նա իմ լավագույն սուրբծննդյան նվերն է»,- շեշտել է նորաթուխ մայրիկը: