«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ որեւէ ղեկավար հրապարակային ինչ-որ բան է ասում, դա կարող է ընկալվել որպես անուղղակի հանձնարարական: Ու ամենեւին պարտադիր չէ, որ հանձնարարական իջեցվի «մասսայականացնել» շեֆի գաղափարները:
«Հռոմի պապից կաթոլիկ» պաշտոնյաների պակաս երբեք չենք զգացել, այսօր՝ առավել եւս:
Դե, այս պարագայում հասկանալի է՝ ով է «Հռոմի պապը»:
Բավական է վերջինս որեւէ միտք արտահայտի, անկախ նրանից՝ ճիշտ է, թե սխալ, անմիջապես սկսվում է դրա «տիրաժավորումը», ինչը հավատարմության երդման ու սեփական նվիրումն ի ցույց դնելու պես մի բան է:
Լավ է, որ դեռեւս խոսքի տակին ու գլխին հաճախ չենք հանդիպում «ինչպես ասել է մեր մեծ առաջնորդը» ձեւակերպումը:
Օրինակ՝ վերջերս Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե «ամբողջ պետական համակարգը, այո, հեղափոխությանը դիմադրում է։ Եվ այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ»:
Այս հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց:
Սակայն ամենաուշագրավն այն է, որ տարբեր պաշտոնյաներ այս ընթացքում հերթով անդրադառնում են այս թեմային՝ փորձելով ցույց տալ, թե որքան համաձայն են այդ տեսակետին, թե որքան հանճարեղ միտք է ասվել, թե իսկապես կա դիմադրություն:
Ավելին, ոմանք նույնիսկ սպառնում են, թե աշխատանքից ազատելը ամենամեղմ պատիժն է լինելու: Դե, սպառնալիքները զարմանալի չեն, դրանք այս իշխանության գլխավոր «խաղաքարտն» են:
Սակայն հետաքրքիր է, որ նշյալ պաշտոնյաները հաշվի չեն առնում երկու կարեւոր հանգամանք.
առաջին՝ պետական համակարգի մի մաս էլ իրենք են, ու իրենցից շատերն են առաջին հերթին իրենց ապաշնորհությամբ «դիմադրում հեղափոխությանը», եւ երկրորդ՝ իրենց ոլորտներում աշխատանքների համակարգողն իրենք են, ու եթե չես կարողանում համակարգել, ուրեմն այլ տեղ մեղավորներ փնտրել պետք չէ:
Բայց դե...
Շեֆն ասել է, ուրեմն պետք է անշեղորեն... կրկնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Զրուցարանի խոսակցության ավարտ
Գրել հաղորդագրություն...