Գերմանիայում ոստիկանները մանկապղծության մեջ մեղադրվող տղամարդու տան պահարանում գտել են երկու տարի առաջ կորած երեխային: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Իրավապահ մարմինների աշխատակիցներին հաջողվել է գտնել երեխային կասկածյալի բնակարանում խուզարկություն կատարելու ժամանակ:
Հարևանները ոստիկանությանը հաղորդել են, որ հաճախել են նրա բնակարանից երեխայի ճչոցներ լսել:
Նշվում է, որ երեխան կորել էր մանկապարտեզ գնալու ճանապարհին: Նրա հագին եղել է այն նույն հագուստը, ինչ երկու տարի առաջ, անհետանալու օրը:
Նրա մայրը պատմել է, որ այս երկու տարվա ընթացքում հրաժարվել է հավատալ, որ իր որդին մահացած է և հույս է ունեցել, որ կրկին կտեսնի նրան: