Counterpoint Research-ի վերլուծության համաձայն, տարվա երրորդ եռամսյակում աշխարհի ամենաշատ վաճառված սմարթֆոնը Apple ընկերության iPhone XR-ն է:
Աշխարհում սմարթֆոնների վաճառքի ընդհանուր ծավալի 3 տոկոսը բաժին Է ընկել Apple ամերիկյան ընկերության այդ սմարթֆոնին: Լավագույն եռյակում են նաև կորեական Samsung Galaxy A10-ը և Samsung Galaxy A50-ը (2,6 և 1,9 տոկոսներով):
Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Oppo A9-ը, iPhone 11-ը, Oppo A5s-ը, Samsung Galaxy A20-ը, Oppo A5-ը, Xiaomi Redmi A7-ը և Huawei P30ը: