Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով այս օրերին Հայաստանում են աշխարհահռչակ մարզիկներ,IBF և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն դարձած բռնցքամարտիկ Կարո Մուրադն ու քիք բռնցքամարտիկներ,աշխարհի հեղինակավոր ռինգերում՝ այդ թվում հանրահայտ «Գլորի» մրցաշարում, բազում չեմպիոնական տիտղոսներ նվաճած Գագո Դրագոն, Հարութ Գրիգորյանն ու Մարատ Գրիգորյանը: Մարտարվեստներում մեծ հռչակ վայելող մարզիկների հետ հանդիպման նպատակը Հայաստանում մարտական հեղինակավոր ակումբ հիմնելն է, որը հետագայում կդառնա նաև աշխարհի մակարդակով հեղինակավոր գերակումբ: