ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Գագիկ Ծառուկյանը դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ մի շարք հարցեր, կարևոր համարել դրանց խորացմանն ուղղված ջանքերը:
ԲՀԿ նախագահը դեսպանին ներկայացրել է նաև առաջիկա ծրագրերը: Նա մասնավորապես անդրադարձել է իր ֆինանսավորմամբ Աբովյանում կառուցվող ռուսական դպրոցի աշխատանքների ընթացքին և Քանաքեռի ռուսական դպրոցում մարզադահլիճ կառուցելու նախաձեռնությանը:
Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ուղղված աշխատանքների համար: