Նոր թափ՝ «Եդինայա Ռոսիա» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հարաբերություններում:
Մոսկվայում՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության կենտրոնական գրասենյակում, կուսակցության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Անդրեյ Կլիմովը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Միքայել Մելքումյանը ստորագրել են գործակցության հուշագիր, որը դեռևս 2009 թվականին ստորագրված հուշագրի տրամաբանական շարունակությունն է:
Կողմերը պայմանավորվել են ձևավորել ակտիվ գործակցության ձևաչափ կուսակցական աշխատանքի ամենատարբեր ուղղություններով: