Այսօր՝ մայիսի 29-ին մեկնարկած ԱԺ նիստում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդես եկավ հայտարարությամբ։
«Ինչպես տեղյակ եք, «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է վեթինգի նախագիծը մշակելու գործընթացը, որը սկսվել է դեռևս ամիսներ առաջ: Այս պահին այն գտնվում է վերջնականացման փուլում։ Կոչով դիմում եմ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններին՝ մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել իրենց առաջարկները և մտահոգությունները»,-ասաց Մակունցը։