Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«500 ՎԵՐԵԼԱԿ 2020-ԻՆ ԿՓՈԽԱՐԻՆՎԻ ՆՈՐԵՐՈՎ

Մայրաքաղաքում անցած 2019-ին եկամուտների հավաքագրման մեր լավ արդյունքների եւ գնումերից առաջացած տնտեսումների շնորհիվ որոշել եմ վերանայել վերելակների փոխարինման ծրագիրը՝ հնգապատկելով նախօրոք հայտարարված ծավալները։

Այդպիսով, այս տարի համայնքի միջոցներով, նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն, կտեղադրենք 500 նոր վերելակ։

Փոխարինման աշխատանքների ընթացքում հաշվի կառնենք մինչ այժմ 20 վերելակի փոխարինման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու առանձնահատկությունները։

Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցվում են տեսողության, լսողության եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը»։