Երևանում այս տարի կփոխարինվի 500 վերելակ:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ գործընթացն իրականացվում է երկու փուլով: Նոր վերելակները հագեցած են անվտանգության տարբեր համակարգերով: Դրանք հարմարեցված են նաև սահմանափակ կարողություններով անձանց համար:

Հասցեների ընտրությունն իրականացվում է ըստ առաջնահերթության՝ հաշվի առնելով, թե որ վերելակներն են առավել վթարային, և որ հասցեներից են ավելի հաճախ ահազանգեր ստացվում:

Քաղաքացիներն այսուհետ կարող են նաև հետևել ցանկացած հասցեի վերելակի փոխարինման ժամանակացույցին GIS համակարգի միջոցով: