Իրանի իշխանությունները մի քանի մարդու են ձերբակալել խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով: Այդ մասին հունվարի 14-ին հայտնել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին:
«Այդ գործով արդեն մարդիկ են ձերբակալված, բայց մենք առայժմ հետաքննության սկզբնական փուլում ենք»,-նրա խոսքը մեջբերել Է ILNA գործակալությունը: Իսմայիլին հավելել է, որ «դիտարկվելու են այդ հարցի (ինքնաթիռի կործանման) բոլոր ասպեկտները»: Նրա խոսքով՝ «այսօրվա դրությամբ բազմաթիվ մարդիկ են ներգրավված հետաքննության մեջ»:
«Մեր գործընկերները մինչեւ երեկոյան ժամը 11-ն զբաղված են հետաքննչական աշխատանքով»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: