Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի, Antifake.am-ի խմբագիր Աստղիկ Մաթեւոսյանի եւ politic.am-ի խմբագիր Բորիս Մուրազիի՝ իրենց ֆեյսբուքյան էջերը կոտրելու վերաբերյալ գրառումներին։ Այս մասին հայտնեց Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից։