ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով հարցաքննվել են Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը, այս մասին ասաց ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը հարցաքննվել են ոչ թե այսօր, այլ՝ ավելի վաղ։

Այսօր, հիշեցնենք, այս գործով հարցաքննվել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցաքննությունը տևել է 2 ժամ 35 րոպե։