Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական այսօրվա նիստին նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ։
Նիստին չեն ներկայացել նաեւ Ռ.Քոչարյանի պաշտպանները։
Միջնորդության մեջ գրված է. «Փաստն է, որ սույն քրեական գործով դատական քննության ժամանակ պաշտպանական կողմի նկատմամբ դատավարության մասնակիցների, մասնավորապես՝ տուժող կողմից մշտապես դրեսւորվել է անհարգալից վերաբերմունք, բազմիցս հնչել են վիրավորական արտահայտություններ: Սակայն դատարանը երբեւէ համարժեք միջոցներ չի ձեռնարկել նշված երեւույթները կանխելու համար:
Նախորդ դատական նիստին տուժողի իրավահաջորդներից մեկը հնչեցրել է սպառնալիք, որոնց որեւէ ողջամիտ արձագանք չի տրվել։
Ակնհայտ է, որ դատարանը ամեն կերպ փորձում է կոծկել տուժող կողմի ոչ իրավաչափ գործողությունները՝ դրանով կասկածի տակ դնելով իր անաչառությունը:
Ակնհայտ է՝ նման պայմաններում մենք հայտնվում ենք անհավասար պայմաններում: Չենք կարողանում լիաժեք իրացնել մեր իրավունքներն ու պարտականնությունները:
Արմեն Գեւորգյանի պաշտպաններս չենք ներկայանում այսօրվա դատական նիստին՝ հույս ունենալով որ հաջորդ դատական նիստին կապահովվի նիստի բնականոն ընթացքը եւ հավասարության սկզբունքը»։
Նշենք, որ դատական նիստերից մեկում տուժողի իրավահաջորդներից մեկը դիմելով պաշտպանական կողմին՝ ասել էր, թե, եթե նույն կերպ շարունակեն, իրենց տեղում կհայտնվեն։ Այդ արտահայտությունը պաշտպանական կողմը դիտարկել էր որպես սպառնալ