«Մուլտի Գրուպ» կոնցեռնի «Ավիասերվիս» ընկերության և լատվիական «Air Baltic» ավիաընկերության գործակցության շնորհիվ մոտ երեք ամսից կվերսկսվեն Ռիգա-Երևան-Ռիգա ուղիղ չվերթները:
Թռիչքները կլինեն շաբաթական երկու անգամ: «Air Baltic» ընկերության ներկայացուցիչը հայկական տուրիստական կազմակերպություններին ներկայացրել է իրենց առաջարկները:
Երկու երկրների ներկայացուցիչները նշել են, որ նախաձեռնությունը կարևոր քայլ է զբոսաշրջության զարգացման, նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու տեսանկյունից: