Անգլիական Մենսֆիլդ քաղաքում կոշկակարը զրկվել է աջ ձեռքի բութ մատից, իսկ փոխարենը բժիշկները կարել են նրա ոտքի բթամատը: Այս մասին հայտնում է Unilad-ը:

2019 թվականի հունվարին 40-ամյա կոշկակար Դեիվիդ լին աշխատում էր իր արհեստանոցում, երբ աջ ձեռքն ընկավ հաստոցի մեջ և նա կորցրեց մատը:

 
 

Քանի որ ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել, տղամարդը ցավ չի զգացել: Նա կտորով փաթաթել է մատը, զանգահարել շտապօգնություն, ապա անջատել հաստոցներն ու դուրս եկել բակ՝ ծխելու:

 
 
 

Բժիշկները նրա ձեռքին ոտքի բութ մատն են կարել, քանի որ հաստոցը ճզմել էր կորցված բթամատը:

 

Դեիվիդը նշել է, որ արդեն դժվարությամբ է քայլելու, բայց ուրախ է, որ կարող է վերադառնալ իր աշխատանքին: