Մաշկաբանները ահազանգ են հնչեցնում. նոր լողափային թրենդը անշեղորեն տարածվում է երիտասարդության շրջանում: Անսովոր այրվածքներ ունեցողները իրենց լուսանկարները հրապարակում են սոցցանցերում: «Նրանք չեն հասկանում՝ ինչ են անում»,- կարծում են բժիշկները:
Ամեն ինչ շատ պարզ է. լողափ գնալուց առաջ մարմնին սոսնձում են պիտակ: Արևային լոգանքից հետո պիտակը հանում են, իսկ մաշկի վրա մնում է նկարը:
Այս ամռանը, այսպես կոչված, արևային դաջվածքը դարձյալ թրենդի մեջ է. սոցցանցերի օգտատերերը ակտիվորեն կիսվում են իրենց լուսանկարներով՝ անսովոր արևայրուքով:
Սակայն արևի հետ կատակել չի կարելի՝ հիշեցնում են մաշկաբանները: Բժիշկների կարծիքով՝ այդպիսի փորձերը կարող են կրկնապատկել մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Անվտանգ արևայրուք գոյություն չունի, սակայն որոշ մարդիկ մոռանում են անվտանգության միջոցների մասին և չեն օգտվում արևապաշտպան միջոցներից:
Որպես կանոն դրանով գայթակղվում են երիտասարդները: Սակայն Ուիթնի Բոուն նախազգուշացրել է նրանց, ովքեր ցանկանում են լինել թրենդի մեջ, որ «արևային դաջվածքը» կարող է մնալ ամբողջ կյանքի ընթացքում: Դրանցից հնարավոր է ազատվել, սակայն դրա համար կպահանջվեն մեծ փողեր: