Բնապահպան, քաղաքացիական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը ֆեյսբուքում մանրամասներ է ներկայացրել Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կիրառված բռնությունների մասին:
«Կոմիտաս 5...Այսօր ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել և ապօրինի բերման ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Argishti Kiviryan-ին: Նրա վիճակը ոստիկանությունում գնալով ծանրանում էր, սակայն շտապ օգնությունը, որը սերտորեն համագործակցում էր ոստիկանության հետ, դանդաղում էր նրան օգնություն ցույց տալուց... Մեկ ժամ անց, երբ ժամանեց Արգիշտիի փաստաբանը, նոր դեմոնստրատիվ իրար խառնվեց շտապ օգնությունը: Արգիշտին այժմ վերակենդանացման բաժնում է' ուղեղի ցնցում է ստացել...»: