Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի գյուղերից մեկում վագրը հարձակվել է բնակիչների վրա: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Newsflare կայքում:

Գիշատչին նկատել են հունվարի 25-ին, վաղ առավոտյան: Գյուղացիները փորձել են քշել վագին, սակայն գազանը հարաձակվել է մարդկանց վրա և վիրավորել երեք հոգու, որից հետո թաքնվել է:

Տուժածներին հոսպիտալացրել են, իսկ վագրին այդպես էլ չեն գտել:

Գյուղացիների խոսքով՝ հարձակումից առաջ վագրը ութ օր թափառել է գյուղի շուրջը: