Չինաստանի Հենան նահանգում տաքսու վարորդը տեղափոխել է կորոնավիրուսի «հայրենիք» Ուհանից ժամանած ուղևորին: Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է արձագանքում նա, երբ իմանում է դրա մասին:

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը նստում տաքսին, ապա սկսում է հազալ: Վարորդը հարցնում է, թե որտեղից է նա եկել, ինչին ի պատասխան՝ տղամարդն ասում է, որ Հեբեյ նահանգի Բաոդին շրջանից է:

 
 

Սակայն, վարորդը նկատում է, որ նրա բարբառը հատուկ չէ այդ շրջանին և ուղևորը խոստովանում է, որ Ուհանից է և պետք է շտապ գնա մոտակա հիվանդանոց:

 
 

Արդյունքում, տաքսու վարորդը կանգնեցնում է մեքենան և ասում. «Դուք պետք է շտապ դուրս գաք ավտոմեքենայից, շտապե՛ք»: