Կորոնավիրուսի նոր տեսակն ամերիկյան տնտեսության համար անորոշության գործոն է: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելը։ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը կատարում է Կենտրոնական բանկի գործառույթները, հայտնում է Forbes-ը:

Ըստ Փաուելի, կորոնավիրուսի բռնկումը կարող է խաթարել նաև տնտեսական գործունեությունը Չինաստանում, և, հավանաբար, ամբողջ աշխարհում: Փաուելը նշել է, որ սա շատ լուրջ խնդիր է, և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն ուշադիր հետևում է իրավիճակին:
Փաուելը նաև նշել է, որ Չինաստանում վատթարացող իրավիճակը կապված է տեղաշարժման սահմանափակման և ընկերությունների փակման հետ, հայտնում է CNBC-ն: Այնուամենայնիվ, Փաուելը նշել է, որ դժվար է ասել կորոնավիրուսի տարածման հետևանքների մասին: «Այս անորոշության լույսի ներքո, ես չեմ պատրաստվում խոսել այս մասին ներկա փուլում»,- հավելել է նա: