Հունվարի 29-ին թուրքական նավատորմին պատկանող նավերը հասել են Տրիպոլիի նավահանգիստ: Այս մասին գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը՝ հղում անելով լիբիական լրատվամիջոցներին:
Չորեքշաբթի առավոտյան թուրքական 2 նավերով Տրիպոլի են բերվել զինվորականներ, իսկ մեկ բեռնափոխադրող նավով' տանկեր:
Լիբիական մեկ այլ աղբյուր՝ «Ahmar Libya» կայքը հայտնել է, որ բերված զենք-զինամթերքը տեղափոխվել է Տրիպոլիի կենտրոնում գտնվող ավիաբազա, գրում է Ermenihaber-ը:
Նույն աղբյուրը հայտնել է նաև, որ Միսրաթա օդանավակայանում վայրէջք է կատարել «Աֆրիկյան ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռ, որում եղել է 40 թուրք սպա: