Թուրքական իշխանությունները սկսել են տասնյակ տանկեր տեղափոխել Հունաստանի սահման՝ կապված Միջերկրական ծովի արևելյան ծովային տարածքը հորատելու իրավունքի հակամարտության հետ: Ռազմական տեխնիկայի երկու շարասյուն հարավ-արևելյան Հաթայ նահանգից շարժվեց դեպի Հունաստանին սահմանակից Էդիրնե հյուսիսարևմտյան նահանգ, հայտնում է Ajans Haber-ը, որն իր տրամադրության տակ համապատասխան կադրեր ուներ:
Ենթադրվում է, որ տանկերը Իսկենդերունի նավահանգստից գնացքով կհասցվեն նպատակակետին:
Ավելի վաղ Թուրքիան Հունաստանին առաջարկել էր «խաղաղություն հաստատել» և լուծել հակամարտությունը, որը ծագել էր Միջերկրական ծովի արևելյան հատվածում: Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն շեշտել է, որ Անկարան բաց է երկխոսության համար: Միաժամանակ նա կարծում է, որ Աթենքը կանխամտածված փորձում է սադրել թուրքական կողմին:
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Հունաստանի տարածքային ջրերում հայտնաբերվել է թուրքական սուզանավ: Ֆրանսիան երկու օր առաջ ռազմական տեխնիկա էր տեղակայել Միջերկրական ծով՝ հունական կողմին աջակցելու համար: