Չեխ հնագետները հայտնաբերել են ամենահին փայտե շինությունը, որի տարիքը հասնում է ավելի քան յոթ հազարի:
Այն ներկայացնում է ջրհորի վերին հատված: Գտածոն բացահայտում է ճշմարտությունը փայտի վերամշակման հին տեխնոլոգիաների վերաբերյալ, որոնք, պարզվում է, ավելի առաջադեմ են, քան նախկինում էին կարծում: Այս մասին հաղորդել է Science Alert-ը:
Հորատանցքը հայտնաբերվել է 2018 թվականին Օստրով քաղաքի մոտակայքում մայրուղու կառուցման ընթացքում:
Դենդրոքրոնոլոգիական թվագրության արդյունքների համաձայն, որ հիմնված է ծառի օղակների վերլուծության վրա, ծառերի կոճղերը կտրվել են մ.թ.ա. 5255-5256թթ․: Հորատանցքում հայտնաբերվել են նաև վաղ նեոլիթի շրջանով (ավելի քան 8.200 տարի առաջ) թվագրված կերամիկական բեկորներ:
140 սմ բարձրությամբ շենքը բաղկացած է անկյուններում ուղղահայաց տեղադրված չորս ծառաբներից, որոնց միջև տեղադրված են հարթ տախտակներ: Հորատանցքը մոտավորապես քառակուսի ձև ունի և հասնում է ստորերկրյա ջրերի մակարդակին: Փայտի վրա երևում են քարե գործիքների հետքեր, որոնք օգտագործվել են բրոնզի և երկաթի դարերում: Ըստ գիտնականների՝ մինչ այժմ համարվել է, որ հնագույն մարդիկ չեն կարողացել փայտ մշակել նման ճշգրտությամբ:
Եվրոպայում մոտ 40 նմանատիպ հորեր են հայտնաբերվել, որոնք վերաբերում են նույն ժամանակաշրջանին: Այնուամենայնիվ, նրանց տարիքը չի հաստատվել դենդրոքրոնոլոգիական մեթոդների կիրառմամբ, ինչը նշանակում է, որ ստացված արդյունքները հավաստի չեն: